Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Ալբանիայում

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Ալբանիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ երկրորդ խաղում մեր հավաքականը կրկին 2 գնդակ բաց թողեց. Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումն ավարտվեց հակառակորդի հաղթանակով (2։0)։

Հակառակորդի հարկի տակ մեր հավաքականի խաղն այդքան էլ տպավորիչ չէր և ակնհայտ է, որ գլխավոր մարզչի հարցը հավաքականում մնում է առաջնային։ Հավաքականից այսօր ակտիվ խաղով աչքի ընկավ Վահան Բիչախչյանը, որը մի քանի անգամ վտանգավոր հարվածներ կատարեց, մի դեպքում էլ հարվածեց դարպասաձողին։

Ալբանիայի առաջին գոլը 28-րդ րոպեին էր։ Իսկ արդեն երկրորդ խաղակեսին՝ 63-րդ րոպեին Քրիստիան Ասլանին 11 մետրանոցով կրկնապատկեց ալբանացիների հաշիվը։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի նախորդ հանդիպումը Կոսովոյի հավաքականի հետ էր։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։