«Նախկիններից մնացած առարկա՞ է»․ Հոխիկյանին ԵՊՀ-ից հեռացրել են հակաօրինական առարկա դասավանդելու համար

«Նախկիններից մնացած առարկա՞ է»․ Հոխիկյանին ԵՊՀ-ից հեռացրել են հակաօրինական առարկա դասավանդելու համար

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանին ԵՊՀ-ից հեռացրել են՝ պատճառաբանելով, թե ինքը «անօրինական» առարկա է դասավանդում։ Խոսքը Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ կերպ ասած՝ քաղաքագիտական լրագրություն առարկայի մասին է։

«Ինձ սեպտեմբերին պետք է կանչեին, որ դասացուցակին ծանոթանամ, բայց չէին կանչում։ Հետո լուծարքի համար կանչեցին, բայց պարզվեց, որ չեմ կարող ընդունել լուծարքը, քանի որ ինձ հետ պայմանագիրը խզված է»,- նշեց Նաիրի Հոխիկյանը։

Հարցին, թե արդյո՞ք չի հետաքրքրվել՝ ինչու է լուծվել պայմանագիրը, ի՞նչն է խնդիրը, Հոխիկյանն արձագանքեց՝ ասելով, որ իր դասավանդած երկու առարկաներից մեկը՝ «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ», դուրս է եկել ուսումնական ծրագրից, իսկ մյուսն էլ, փաստորեն, «անօրինական» է։ «Բայց եթե անօրինական առարկա է, ինչպե՞ս եմ ես վարձատրվել դրա համար։ Այդ հարցին պատասխանը դեկանը չուներ։ Ես իրեն չեմ մեղադրում, դա քաղաքական հրահանգ է»,- ասաց Հոխիկյանը։

Նա նշեց, որ քանի որ հրավիրյալ դասախոս էր, որևէ քայլ չի անելու։

ԵՊՀ Ժուտնալիստիկայի ֆակուլտետի դեկանի հետ կապ հաստատելուց հետո կհրապարակենք նաև նրա տեսակետը։

Նարե Գնունի