ԿՀՎ փոխտնօրենի 21-ամյա որդին է uպանվել Ուկրաինայի դեմ մարտնչելիս

ԿՀՎ փոխտնօրենի 21-ամյա որդին` Մայքլ Գլոսն է սպանվել է 2024 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համար մարտնչելիս։
Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր էր կնքել, ապրիլի 25-ին հաղորդել է ռուսական «Կարևոր պատմություններ» (Վաժնիե իստորիի) հետաքննչական կայքը։
Գլոսը որդին է Ջուլիան Գալինա Գլոսի՝ ԿՀՎ թվային նորարարությունների գծով փոխտնօրեն, և Լարի Գլոսի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանի, ով մասնակցել է «Անապատային փոթորիկ» գործողությանը։
Հրատարակության կողմից ուսումնասիրված փաստաթղթերի համաձայն՝ Մայքլը պայմանագիր է կնքել ռուսական զինված ուժերի հետ 2023 թվականի սեպտեմբերին։
Գլոսի մայրը դարձել է Ռազմածովային ակադեմիայի կուրսանտների առաջին կին հրամանատարը և ավելի քան 30 տարի աշխատել է հետախուզության ոլորտում։
«Իր ազնիվ սրտով և մարտական ոգով Մայքլը կերտել է իր հերոսական ուղին, երբ ողբերգորեն մահացել է Արևելյան Եվրոպայում 2024 թվականի ապրիլի 4-ին», - գրել է նրա ընտանիքը մահախոսականում՝ առանց նշելու նրա ծառայությունը ռուսական բանակում։
Մինչև ռուսական ուժերին միանալը, Գլոսը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Մեն նահանգի Ատլանտյան քոլեջը թողնելուց հետո, որտեղ նա ուսումնասիրել է մարդկային էկոլոգիա։ Նրա ընկերները նրան նկարագրել են որպես շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ և հակաֆաշիստ, որը զայրույթ էր ունեցել Միացյալ Նահանգների նկատմամբ։
«Նա շատ զայրացած էր Ամերիկայի վրա։ Նա սկսեց մտածել Ռուսաստան գնալու մասին։ Նա ուզում էր կռվել ԱՄՆ-ի դեմ», - հրատարակությանը պատմել է ծանոթներից մեկը։
Երիտասարդ ամերիկացին Ռուսաստան է ժամանել 2023 թվականի օգոստոսին՝ Վլադիկավկազից սելֆի հրապարակելով, որին կից գրված է եղել. «Ես Ռուսաստանում եմ։ Ինչպե՞ս հայտնվեցի այստեղ»։ Նա այցելել է մի քանի ռուսական քաղաքներ, նախքան իր վիզայի ժամկետը լրանալը՝ 2023 թվականի սեպտեմբերի 5։
Ռուսական սահմանապահ ծառայության տվյալները ցույց են տալիս, որ այդ օրը Գլոսը հայտնվել է Մոսկվայի զորակոչի կենտրոնում, որտեղ օտարերկրյա կամավորներ են ընդունել զինվորական ծառայության համար։ Նա նշանակվել է Ռյազանում տեղակայված 137-րդ օդադեսանտային գնդում։
Գլոսի հետ ծառայած ռուս զինվորն ասել է. «Նա Ռուսաստանի անսասան կողմնակից էր և սիրում էր այն»։
Մյուս ընկերները պնդել են, որ Գլոսը միացել է ռուսական բանակին՝ ավելի արագ ռուսական քաղաքացիություն ստանալու համար։ «Կյանքում իմ նպատակն է կառուցել ենթակառուցվածքներ՝ գերկրիտիկական վիճակում գտնվող ջուրը օքսիդացնելու համար։ Վերջ դնել շրջակա միջավայրի աղտոտմանը, դրան առնչվող հիվանդություններին ու մահերին», - Գլոսն ասել էր իր ընկերներից մեկին՝ բացատրելով, որ Ռուսաստանի քաղաքացիությունը կօգնի իրեն հասնել այս նպատակին։
Գլոսը սպանվել է 2024 թվականի ապրիլի 4-ին, հավանաբար Բախմուտի մոտ ռուսական հարձակման ժամանակ։ Նրա ընտանիքը հուղարկավորությունը կազմակերպել է Վաշինգտոնին մերձակա Ֆեյրֆաքս շրջանում 2024 թվականի դեկտեմբերին՝ նրա մահից ութ ամիս անց։