Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը․ Բայրամով

Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը․ Բայրամով

COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարումը բաց թողնված հնարավորություն է, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը նաև մի քանի ներկայացուցիչներ է գրանցել համաժողովին մասնակցելու համար, նրանք չեն մասնակցում։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- ասել ԱԳ նախարարը։

Նա նաև ասել է, որ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը։

«Ես հիմա չեմ ուզում թվերը հրապարակել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն», - լրագրողներին ասել է Ջեյհուն Բայրամովը: