Շարժման ինստիտուցիոնալիզացիայի հանգրվանը 

Շարժման ինստիտուցիոնալիզացիայի հանգրվանը 

«Ստեղծվել է քաղաքական խորհուրդ, խոսնակների ինստիտուտ, որոնք շատ-շատ են, և սա մեծ ուրախություն է։ Միևնույն ժամանակ ստեղծվել է համակարգող խորհուրդ։ Եվ մենք փորձել ենք այս փուլում հնարավորինս ներառական լինել՝ ներգրավելով բոլոր նրանց, ովքեր այս պայքարի և այս շարժման համախոհն են և հավատում են դավանած արժեքներին»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Իհարկե, Սրբազանն անուններ չի տվել, բայց ուշագրավ է, որ հուլիսի 3-ին հանդիպելու է նաև կուսակցությունների ղեկավարների հետ, ու դարձյալ օրակարգում ինստիտուցիոնալ խնդիրներն են:
Այսպիսով, շարժումը թևակոխում է ինստիտուցիոնալ փուլ, և հիմա շատ կարևոր է հասկանալ՝ քաղաքական ինչ ծրագիր է դրվելու դրա տակ:

Արդյո՞ք խնդիրը դարձյալ արագ փոփոխությունների հասնելն է, և Սրբազանը կարծում է, թե հնարավոր է փողոցի միջոցով հասնել Փաշինյանի արագ հեռացմանը, թե՞ շեշտը դրվում է էլեկտորալ լուծումների վրա՝ դրանք կլինեն հերթական, թե արտահերթ:

Մյուս կարևոր հանգամանքը քաղաքական խոսույթի բովանդակությունն է. խիստ էական մի հանգամանք, որը կարող է ինդիկատոր լինել քաղաքական, հանրային կոնսոլիդացիայի մակարդակի համար:

Եվ ի վերջո, առաջին երկու հանգամանքները որոշիչ են լինելու հարթակի քաղաքական կառուցվածքի, բովանդակության համար:

Այսօրվանից մեկնարկած մարզային այցերն այն կոմունիկացիան են, որոնց միջոցով Սրբազանը կարող է ազդակներ ստանալ հասարակությունից:

Վահրամ Բագրատյան