Արևմուտքը բացահայտել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մանրամասները

Ստամբուլում բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի ներկայացուցիչներին հիշեցրել է Շվեդիայի հետ Հյուսիսային պատերազմի մասին, որը Ռուսաստանը մղել է 1700-ից 1721 թվականներին: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է The Economist-ի թղթակից Օլիվեր Քերոլը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք կռվել մեկ, երկու, երեք տարի՝ որքան էլ որ տևի։ Մենք 21 տարի կռվել ենք Շվեդիայի հետ։ Որքա՞ն եք դուք պատրաստ կռվել», - լրագրողը մեջբերում է Մեդինսկու խոսքերը ուկրաինական պատվիրակությանը։
Քերոլի խոսքերով՝ Մեդինսկին նշել է, որ «Շվեդիան այսօր էլ մեծ տերություն կլիներ, եթե սա չլիներ»։
Թղթակիցը նաև գրել է, որ ռուսական պատվիրակությունը հայտարարել է հրադադարի համաձայնության իր պատրաստակամության մասին միայն այն դեպքում, եթե ուկրաինական զորքերը դուրս բերվեն Ռուսաստանի Դաշնության մաս կազմող, բայց Ռուսաստանի կողմից ամբողջությամբ չվերահսկվող չորս շրջանների տարածքից։ Բացի այդ, Մոսկվայից ժամանած պատվիրակները հստակեցրել են, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են գրավել ևս երկու շրջան՝ Խարկովը և Սումին, հավելել է Քերոլը։