Մասկվայի օդանավակայաններում չեղարկվել և անորոշ ժամանակով հետաձգվել են չվերթները. ի՞նչ է հայտնի

Մասկվայի օդանավակայաններում չեղարկվել և անորոշ ժամանակով հետաձգվել են չվերթները. ի՞նչ է հայտնի

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, հետաձգվել է առնվազն 19 չվերթ, չեղարկվել՝ 23. այդ մասին է վկայում «Яндекс. Расписание»-ն:

Մոսկվայի ժամանակով 00:10-ին «Վնուկովո» օդանավակայանում հինգ չվերթ է հետաձգվել, եւս 6-ը չեղարկվել է։ Դոմոդեդովոյում 7 չվերթ է հետաձգվել, ևս 17-ը չեղարկվել է։

Ծառայության տվյալներով՝ «Շերեմետևո» օդանավակայանում 7 չվերթ է հետաձգվել։

Մինչ այս՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել էր առնվազն 61 չվերթ, չեղարկվել՝ 23։

Բաժանորդագրվեք՝ MediaHubWorld