Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս` Նիկոլը. Շարմազանով

Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս` Նիկոլը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իմ պատասխանը՝ ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։

Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ։ Նիկոլը։

Ո՞վ է Լաչինը  հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է հայտարարել,որ Սեւ լճի 30 տոկոսի հանար հո՞ պատերազմ չի սկսի։ Նիկոլը։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։Նիկոլը։

Ո՞վ էր խոստանում խաղաղություն ,բայց բերում է պատերազմ։Նիկոլը։

Ո՞վ էր ասում,ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։Նիկոլը։

Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։Նիկոլը։

Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմա-տեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։

Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։

Ո՞վ է լուռ հետեւել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։

Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաեւ Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։

Ստորագրել  ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնել՝ նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։

Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը,բայց ստացավ եւ պատերազմ եւ արժանապատվության կորուստ։

Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է եւ պատերազմի վտանգ,եւ արժանապատվության խայտառակ կորուստ»,- գրել է Շարմազանովը։