Կրասնոդարը պարտվեց Սպարտակին․ Սպերցյանը կարմիր քարտ ստացավ

Կրասնոդարը պարտվեց Սպարտակին․ Սպերցյանը կարմիր քարտ ստացավ

Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում հաղթեց «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին Ռուսաստանի Գավաթի D խմբի առաջին տուրի խաղում, հայտնում է Armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ մոսկովյան թիմի։

«Սպարտակի» հետ խաղում խաղադաշտից հեռացվեց «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։

23-ամյա կիսապաշտպանը հանդիպման 44-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ստացավ Անտոն Զինկովսկու նկատմամբ խախտման համար։