Երկու կամ երեք դասարանը մեկ դասարան դարձնելն այլևս ընդունելի չէ. Վահրամ Դումանյան

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց նախագիծ, որով նախատեսվում է 62 մլն դրա, ինչպես նաև մոտ 140 մլն դրամ ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ:

Մասնավորապես, նախատեսվում է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրերում իրականացնել կրթահամալիրների շենքային պայմանների բարելավում:

Նաև Սյունիքի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 13 բնակավայրերի կրթահամալիրների շենքային պայմանների բարելավում: 13 բնակավայրերի կրթահամալիրներից 5-ի համար նախատեսվում է կառուցել նոր շենք, որոնցից 3-ի՝ Եղվարդ, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան համայնքների համար մոդուլային դպրոցներ, 8-ի դեպքում պետք է բարելավվի շենքային պայմանները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ երկու կամ երեք դասարանը մեկ դասարան դարձնելը, այլևս ընդունելի չէ:
«Նոր կրթահամալիրները պետք է նվազագույնը ունենան 12 դասարան, ինչպես նաև 1-ական դասասենյակներ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության լաբորատորիաների համար»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է նաև գումարներ հատկացնել Արմավիրի մարզի Արգինեի միջնակարգ դպրոցին և Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտական աշխատանքների համար: