Եվրոպառլամետնի պատգամավորը Ալիեւի ագրեսիան դատապարտող Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ

Եվրոպառլամետնի պատգամավորը Ալիեւի ագրեսիան դատապարտող Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ

Եվրոպառլամետնի պատգամավորը Եվրոպական հանձնաժողովի նախագահին անվանել է բարոյականությունից զուրկ գործիչ՝ ով չի դատապարտում Ալիեւի ագրեսիան: Այս մասին գրել է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացրած Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ համագործակցության համար:

«Ես չգիտեմ ինչ ասել ԵՄ-ի մասին, ով պոկվելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա գտել է մեկ ուրիշին՝ Ալիեւին, ով դաժան պատերազմ է վարում: Եւ անգամ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի եւ քաղաքացիական ազատության առումով: Ալիեւն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաեւ բավականին տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից։ Ես չգիտեմ այլեւս ինչ ասել։ Միայն մեկ բան՝ Եվրոպան չպետք է թողնենք լեյեններին»,-Ուրսուլա Ֆոն դեր Լեյենին ասել է պատգամավոր Զոննեբորնը: