Մայրը դաժանորեն uպանել էր իր երեխաներին, նոր մանրամասներ են հայտնի դարձել․ ՌԴ

Կրասնոյարսկից մայրը, որը մեղադրվում է երեք երեխաների դաժան սպանության համար, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության կենթարկվի քննչական մեկուսարանում հայտնվելուն պես, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանային քննչական կոմիտեն։
«Նա ուշքի չի եկել, դեռ ադեկվատ չէ։ Նշանակել են ստացիոնար հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն։ Այսինքն՝ հենց նա հայտնվի քննչական մեկուսարանում, կսկսեն դա անել։ Ըստ այդմ՝ բժիշկները կորոշեն բուժումը», - ասել է աղբյուրը։
Չորեքշաբթի օրը Կրասնոյարսկի կենտրոնական շրջանային դատարանի որոշմամբ կինը 2 ամսով տեղափոխվել է նախնական կալանքի մեկուսարանում, որտեղ հոգեբուժական օգնություն կստանա։ Նիստում նա լիովին ընդունել է իր մեղքը։
Երկուշաբթի ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կանսկի Գերցենա փողոցում առանձնատանը երեք մահացած երեխա է հայտնաբերվել՝ 4-ամյա աղջիկ, 7 ամսական և 8 տարեկան տղաներ՝ գլխի և մարմնի այլ մասերի կտրած-ծակած վերքերով։ 29-ամյա մոր նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպք է հարուցվել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանային քննչական կոմիտեից, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Իրավապահ մարմինները «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել են, որ նրա մոտ «պարանոիդ շիզոֆրենիա» են ախտորոշվել։ Հարցաքննության ժամանակ կինը բացատրել է, որ խեղդամահ է արել դստերը և կացնով հարվածել որդիներին։