Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ Ինդիանա նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ

Blog Image

ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդ քաղաքում գտնվող Greenwood Park առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Ջեյմս Իսոնին, միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում նաև հարձակվողը։

Իսոնի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի սննդի կետում։ 

«Ունենք չորս զոհ, այդ թվում՝ հրաձիգը», - ասել է Իսոնը՝ հավելելով, որ ևս երկու մարդ վիրավորումներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։

Նա նաև հավելել է․ որ հարձակվողին վնասազերծել է առևտրի կենտրոնի այցելուներից մեկը, որը զինված է եղել։

«Կարծես՝ բարի սամարացին, որը զինված էր, ականատես է եղել հրաձգությանն ու կրակել է հրաձիգի վրա», - նշել է ոստիկանը։

Ավելի վաղ  BNO News հեռուստաալիքը հաղորդում էր, որ ականատեսները մոտ քսան կրակոցի ձայն են լսել։ Նշվում է նաև, որ առևտրի կենտրոնի զուգարաններից մեկում կասկածելի ուսապարկ է հայտնաբերվել, ինչի պատճառով դեպքի վայր են ժամանել նաև սակրավորներ:

Send