58 տարեկանում մահացել է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը

58 տարեկանում մահացել է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը

58 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը։

«Արթուր Աթայանը 2008-2012թթ․ լինելով Կապան քաղաքի ղեկավար՝ իր կարևոր ներդրումն է ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում և զորակցություն ենք հայտնում Աթայանների ընտանիքի անդամներին, մերձավորներին, գործընկերներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,-ասված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրությունում: