Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»

 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ որոշ շրջանակներ Արցախի վերջնական կորստից թեթեւացած շունչ են քաշում՝ հավատալով իշխանական պրոպագանդային, թե «Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրեն», թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ-ի դեմ նոր ոտնձգությունների սպառնալիքներ են տարածում։

Գրում են, որ Էրդողանը կարեւոր հայտարարություններ կանի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որ 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում էր «Զանգեզուրի միջանցքի» բացում, սակայն 3 տարի անց դեռ չի բացվել: Եթե այն բացվի, ուղիղ ցամաքային կապ կապահովի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ամրապնդելով թյուրքական աշխարհի հաղորդակցությունը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում