Ինչու է պետպատվերի շրջանակում քաղաքացիների դիմելիությունն ավելացել

Վերջին տարիներին առողջապահական ծրագրերին՝ դրանց իրականացմանը, ֆինանսավորման ընդլայնմանը զուգընթաց աճել է քաղաքացիների կողմից պետական պատվերի շրջանակներում դիմելիությունը։
Այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։
«Սա կապված է երկու այլ հանգամանքի հետ՝ քովիդի և պատերազմի. հետպատերազմական ընթացքն, իհարկե, հանգեցնում է հիվանդացության աճին, հետևաբար նաև շահառուների աճին, որովհետև, օրինակ, մեր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների մասով ցավոք այս տարի էլ ունեցանք աճ»,-նշեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ 2023 թվականին որոշ ուղղություններով դիմելիությունն ավելի բալանսավորված կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։