Բուլղարիան առաջարկում է Սևծովյան նավագնացության անվտանգության վերահսկման կենտրոն

Բուլղարիայի իշխանություններն առաջարկել են իրենց տարածքում հյուրընկալել միջազգային համակարգող կենտրոն, որը կապահովի բեռնափոխադրումների անվտանգությունը Սև ծովի արևմտյան մասում, հինգշաբթի հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:
Այս առաջարկը հնչեցրել է Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը Փարիզում կայացած «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովում։
Նման կառույց, ըստ Սոֆիայի ծրագրի, կարող է ստեղծվել Սևծովյան հակաականային ռազմածովային խմբի հիման վրա, որը, բացի Բուլղարիայից, ներառում է Թուրքիան և Ռումինիան։
Բուլղարիայի կառավարությունը նշել է, որ առաջարկվող մեխանիզմը պետք է թույլ տա «ծովային տարածքում շարունակական մոնիտորինգ և հնարավոր սպառնալիքների վաղ նախազգուշացում», ինչպես նաև Սև ծովում ստորջրյա ենթակառուցվածքների մոնիտորինգ: