Երկրորդ շաբաթն է, ինչ ինքն իրեն Հայաստան հրավիրած թուրք պաշտոնյային սպասեցնում ենք

Երկու շաբաթ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երևանում։ Նրա առաջարկը վերաբերում էր նախորդ շաբաթվան։
Հայ բանագնացն էլ ի պատասխան նշեց, որ այդ հարցը կքննարկվի։ Այդ ամենից անցել է երկու շաբաթ, բայց, ըստ էության, հարցը չի քննարկվել, կամ էլ դեռ քննարկման փուլում է։
Երևանյան հանդիպման հետ կապված որևէ բան դեռ հստակ չէ, Ռուբինյանի օգնականը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ո'չ այս շաբաթ, ո'չ էլ՝ հաջորդ, հայկական կողմը չի հյուրընկալելու Սերդար Քըլըչին։
Քննարկվո՞ւմ է արդյոք հարցը, հստակ պատասխան չստացանք։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նարե Գնունի