ՔՊ-ական «աթեիստը»

ՔՊ-ական «աթեիստը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանն է, որի սկանդալային հայտարարություններին կերազեր անգամ նրա գործընկեր Գագիկ Մելքոնյանը: 

Թորոսյանն ընդդեմ «Շողակաթի» 

Արսեն Թորոսյանը ցանկանում է փակել «Շոկակաթ» հեռուստաալիքը:
«Իսկ չի լինի՞ «Շողակաթ» հեռուստաընկերության այդ 206 մլն դրամն էլ տանք Հանրայինին, որ ինքը հարստացնի իր հաղորդումների  մշակութային, կրթական բազան, ավելի շատ պրոդուկտ տա և «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես»,- ասել է նա: 

Պայքար Եկեղեցու դեմ 

Չկարծեք, թե Թորոսյանը «Շողակաթի» դեմ խոսում է՝ աթեիստ լինելու պատճառով կամ գաղափարական շարժառիթներով: Իշխանության ներկայացուցիչների հակաեկեղեցական մոլուցքը դրսևորվեց հատկապես Բագրատ Սրբազանի պայքարից հետո: Թորոսյանն այս մեծ կամպանիայի «զինվորն» է, ինչի հետևանքով էլ չի մոռացվի պատմության կողմից:

Վահրամ Բագրատյան