10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Առանձնացնում են «ինտելեկտուալ էներգետիկայի» կենսաֆիզիկական հատկանիշներ` տեղեկատվության քանակ, արագացում (հաճախականություն, արագություն) և փոխանցման տարածություն: Այս ամենը միավորվում է «ինտելեկտի բանաձևի» մեջ:
Անձի գործունեության տարբեր տեսակները պահանջում են ինտելեկտուալ տարբեր ունակությունների զարգացվածություն, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է անձի զգայունակությունը նորի, արդիական խնդիրների և իրադրության հնարավոր զարգացման միտումների նկատմամբ: Ինտելեկտի զարգացվածության ցուցանիշ է համարվում արտաքին սահմանափակումներից անձի ազատությունը, քսենոֆոբիայի` նորից, անսովորից վախի բացակայությունը: Ինտելեկտի զարգացվածության մասին է վկայում նաև բարդ խնդիրները ինտուիտիվ լուծելու անձի կարողությունը: