Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է․ Արսեն Բաբայան

Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է

Նիկոլ_մահաբերը ոտքի է հանել իր անձնական պատգամավորական ամբողջ շարքը, որոնք հիստերիա են բարձրացրել այսօր սպասվող համահայկակամ հանրահավաքին մեր մեծ հայրենիքի արցախյան հատվածի բնակչության մասնակցության համար:

Բա ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը: Նշանակում է, որ դրան անմիջական կամ անուղղակի մասնակցություն կունենա ցանկացած հայ մարդ:

Հիմա դուք Արցախը հանձնել եք թուրքին, արցախցուն թողնում եք անտեր ու անտուն և զարմանո՞ւմ եք, որ արցախցին մասնակցելու է մեծ հանրահավաքին:

Մասնակցելու են նաև սփյուռքից հարյուրավոր մեր հայրենակիցներ: Գիտե՞ք ինչի են գալիս մասնակցելու: Պարզ պատճառով, նրանք հայ են:

Իսկ իշխանությանն ու ադրբեջանցիներին մենք չենք էլ սպասում մեր համահայկակամ հանրահավաքին:

Եվ ուրեմն, այսօր, ժամը 15:30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում և բոլորով միանում Ֆրանսիայի հրապարակում սպասվող համահայկական հավաքին:

ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ՛ ԵՆՔ»։