Հուսով ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում․ Տասմագամբետով

Հուսով ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում․  Տասմագամբետով

Հուսով ենք, որ Երևանը պաշտոնապես կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է  կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ մնում են, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- նշել է Տասմագամբետովը։

Կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Աստանայում։