Արթուր Վանեցյանի համար անընդունելի լինելը չի կարող այդ մարդկանց ներկայությունն արգելել հրապարակում․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայտնի հարցազրույցում Արթուր Վանեցյանը, խոսելով հրապարակում իր համար անընդունելի մարդկանց մասին, հստակ նշում է, որ անուններ չի տալու և իր համար անընդունելի լինելը չի կարող այդ մարդկանց ներկայությունն արգելել հրապարակում: Սա համահայկական շարժում է, ոչ կուսակցական շարժում:
Հարգելի գործընկերներ, այս պայմաններում զանգել ինձ կամ այլ մարդու և հարցնել, թե ում նկատի ուներ պարոն Վանեցյանը, տրամաբանական չէ...
Ասվել է, որ անուններ չի տրվելու: