ՌԴ և Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները. մանրամասներ

ՌԴ և Թուրքիայի ԱԳ ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները. մանրամասներ

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործմամբ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի և հաղորդակցությունների բացման համար։ Մենք վստահ ենք, որ Թուրքիան կառուցողական դեր կխաղա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: