Լուգանսկում լարված վիճակ է․ քաղաքները շրջափակման մեջ են (տեսանյութ՝ հայ համայնքից)

Լուգանսկում լարված վիճակ է․ քաղաքները շրջափակման մեջ են (տեսանյութ՝ հայ համայնքից)

Լուգանսկում լարված վիճակ է․ քաղաքները շրջափակման մեջ են Լուգանսկում լարված վիճակ է․ քաղաքները շրջափակման մեջ են։ MediaHub-ին Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը փոխանցեց, որ մարդիկ ապաստարաններում են։ Այն տեղեկությանը, թե Լուգանսկում մարտերի մեջ են նաև հայերը՝ Առուսխանյանն արձագանքեց՝ Լիսիչանսկում նման բան չկա, մյուս քաղաքների հետ ոչ միշտ է հաջողվում կապ հաստատել։

«Փառք Աստծո, հայերի շրջանում զոհեր չկան։ Լույս, ջուր, գազ կա։ Այս պահին ամենավտանգավոր հատվածները Սևերոդոնեցկ քաղաքն ու մեր՝ Լիսիչանսկն են, բայց խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցներ չեն եղել. բնակչության մեջ տանկեր կան կանգնած»։