Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են Չինաստանի 34-ամյա քաղաքացու վարած Chevrolet-ն ու 29-ամյա վարորդի VAZ 2109-ը, կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139.5 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռոլանդ Մ-ի վարած ՎԱԶ 2109 մակնիշի և Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Չեն Շուշիի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի ուղևոր՝ Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Գոանգխի Հաինան «ճակատի պատռված վերք» վնասվածքով տեղափոխվել է «Վայք» ԲԿ։

Վթարի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 
 

Send