Ավտովթար Արարատի մարզում․ վրաերթի հետևանքով կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 76-ամյա Սերոբ Բադալյանի վարած ВАЗ 2106 և 30-ամյա Սասուն Սահակյանի վարած ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ВАЗ 21112-ը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչներ, հետիոտներ, 71-ամյա Լենա Բադալյանին և 66-ամյա Աիդա Դավթյանին:
Ավտովթար-վրաերթի հետևանքով Լ. Բադալյանը, Ա. Դավթյանը, Ս. Սահակյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 79-ամյա Սուսաննա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլ ВАЗ 21112-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: