Թուրքիայի հետ երկխոսության մասով մենք մշտապես հրապարակային ու բաց արտահայտել ենք մեր դիրքորոշումը. մենք շահագրգռված ենք երկխոսությունը հաջող ավարտով եւ որեւէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, կարող է տեղի ունենալ:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այլ բան, որ այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն ու լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջեւ դիվանագիտականհ հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման ուղղությամբ: Ես պատրաստ եմ այդպիսի հանդիպման եւ հուսով եմ, որ այն շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա.,-ասաց նա: