Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. նախարար

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. նախարար

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին,  ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նա հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։

Նշենք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների թիվը 19-ն է։ Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրության։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ։ 

Այսօր՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական կայուն։