Սննդաբանը խոսել է պոպուլյար դիետայի դրական ու բացասական կողմերի մասին

Սննդաբանը խոսել է պոպուլյար դիետայի դրական ու բացասական կողմերի մասին

Սննդաբան Գյունտեր Կյունլեն կարծում է, որ դիետան, որը պահանջում է շաբաթական առնվազն 30 տարբեր բուսական մթերքների օգտագործում, կասկածելի օգուտ է բերում: Նա Daily Mail-ի հետ զրույցում գնահատել է հայտնի դիետայի դրական ու բացասական կողմերը։

Կունլեն ասել , որ շաբաթական երեք տասնյակ բանջարեղեն ուտելու գաղափարն առաջին անգամ առաջարկել է սննդաբան Թիմ Սպեկտորը:  

Նրա կարծիքով՝ սննդակարգում բուսական մթերքների առատությունը կօգնի օրգանիզմին մատակարարել բջջանյութ և դիվերսիֆիկացնել աղիքային միկրոֆլորան: Ըստ Կունլեի՝ տեսականորեն այս հայեցակարգը իմաստ ունի, սակայն գործնականում դժվար է և նույնիսկ գրեթե անհնար է այն իրականացնել։ «Շատ ժամանակ և ջանք է պահանջվում ամեն շաբաթ 30 տարբեր բուսական մթերք գնելու և պատրաստելու համար: Բացի այդ, այն կարող է բավականին թանկ արժենալ»,- պարզաբանել է սննդաբանը։

Կունլեն դիետան անվանել է ոչ միայն հոգնեցուցիչ, այլև անօգուտ, քանի որ գիտական ​​ապացույցներ չկան, որ բանջարեղենի որոշակի քանակությունը դրականորեն է ազդում առողջության վրա։ «Չեմ կարծում, որ սննդակարգն այլ վնաս կբերի, քան սննդային խանգարումներ առաջացնելը, բայց դա ավելի լավ չի տա, քան շաբաթական 20 կամ 10 բանջարեղեն ուտելը»,- եզրափակել է սննդաբանը: