Կրակոցներից վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն (տեսանյութ)

Կրակոցներից վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն (տեսանյութ)

Սլովակյան ԶԼՄ-ները հաղորդել են կրակոցների մասին շենքում, որտեղ անցկացվում էր հանրապետության կառավարության արտագնա նիստը։ 

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, իսկ հարձակվողը ձերբակալվել է։

Ականատեսները երեք-չորս կրակոց են լսել Սլովակիայի նախարարների կաբինետի նիստից հետո, երբ Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել հանրության մեջ։

Վարչապետին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա վիճակը մահափորձից հետո գնահատվում է ծանր։

Կադրերում ենթադրաբար երեւում է հարձակվողին բերման ենթարկելու պահը։

Կադրերն այստեղ