ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններով. Նեդ Փրայսը՝ հայ գերիների սպանության մասին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Թվիթերում գրել է․
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, ըստ որոնց՝ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկել անզեն հայ գերիներին:
Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է Փրայսը: