125 զոհվածի աճյուն է Արցախից տեղափոխվել Հայաստան

Այսօր կարողացել ենք նաև Արցախից զոհվածների աճյունների տեղափոխում իրականացնել, հաջորդիվ կսկսվի նույնականացման գործընթացը, ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահությա նախարար Անահիտ Ավանեսյանը։
«125 աճյուն այսօր տեղափոխվել է Դատաբժշկական փորձագիտական կենտրոն, ընթացքում կհրապարակենք տվյալները»,- ասաց Ավանեսյանը։