Չեկիստական «մասկի շոու»

Չեկիստական «մասկի շոու»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որի ծառայողներն այսօր աչքի են ընկել հերթական «սխրանքով»: 

Մասկի շոու 

Այսօր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում դասի ընթացքում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ներխուժել են դասարան և «պոլին տվել» ֆիզիկայի ուսուցչին, ապա մազերը քաշելով նրան տարել են։ Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ ուսուցիչը մեղադրվում է մանկապղծության մեջ։ 

Նիկոլականություն 

Մանկապղծի ձերբակալումը իհարկե ողջունելի է, սակայն կարելի էր այդ գործողությունը անել այլ վայրում՝ երեխաներին սթրեսի չենթարկելու համար։
Սա է Նիկոլի Հայաստանը։ Նույնիսկ նման նուրբ հարցը, ինչպիսին մանկապղծության դեմ պայքարն է, չի կարող արվել առանց շոուի։

Վահրամ Բագրատյան