Նեյմարը կրկնեց Պելեի ռեկորդը

Նեյմարը կրկնեց Պելեի ռեկորդը

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի հետ։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջնամասում Նեյմարը բացեց հաշիվը։ Այդպիսով՝ նա Բրազիլիայի հավաքականում խփած գոլերի թիվը հասցրեց 77-ի և հավասարվեց լեգենդար Պելեին։

Նեյմարից 127 խաղ է պահանջվել այս ցուցանիշին հասնելու համար։ Պելեն 77 գոլ խփել է 96 խաղում։   

Աղբյուր  ArmSport.am