«Փյունիկի» սահմանած նոր նշակետը՝ հայկական ակումբային ֆուտբոլում

«Փյունիկի» սահմանած նոր նշակետը՝ հայկական ակումբային ֆուտբոլում

Երեկ Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ, Կոնֆերեցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում, 1։2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին»։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը 10 ֆուտբոլիստներով են մնացել, որից հետո՝ 72-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը հաշիվը կրճատեց։ Սակայն հաշիվը հավասարեցնել ու հակառակորդին առաջ անցնել այդպես էլ չստացվեց։

Այսպիսով հայկական ակումբային ֆուտբոլի պատմական արդյունքը հետաձգվեց առնվազն ևս մեկ տարով։
Ամեն դեպքում «Փյունիկի» երկրպագուները հիասթափված չեն․ Երևանի «Փյունիկը» արժանի պայքար մղեց իր խմբում և չնայած խմբային փուլը չհաղթահարելուն՝ շատ մեծ առաջընթաց գրանցեց մեր ակումբային ֆուտբոլը Եվրոպական մրցասպարեզում ներկայացնելու գործում։

Առաջին տուրում «Փյունիկը» «Բազելին» պարտվեց 1։3 հաշվով, երկրորդ տուրում «Սլովանին» հաղթեց 2։0 հաշվով։ Երրորդ տուրը ևս ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ «Ժալգիրիսը» 2։0 պարտվեց, իսկ արդեն չորրորդ տուրում «Ժալգիրիսն» առաջ անցավ 2։1 հաշվով։ Հինգերորդ և վեցերորդ տուրերը «Փյունիկի» համար պարտությունների հաջորդականությունից էր՝ 2։1 հաշվով պարտվեց և՛ «Սլովանին» և՛ «Բազելին»։

Վեց տուրից հետո այս խմբում թիմերը տեղակայվել են հետևյալ հաջորդականությամբ․

«Սլովան» - 11 միավոր
«Բազել» - 11 միավոր
«Փյունիկ» - 6 միավոր
«Ժալգիրիս» -5 միավոր

Վստահ ենք և հավտում ենք, որ «Փյունիկը» կամ հայկական որևէ այլ ակումբ շուտով ավելի կբարձրացնի հայկական ակումբյին ֆուտբոլի մակարդակաը Եվրոպայում։

Չնայած, Փյունիկը դուրս չեկավ փլել-օֆֆ, միևնույն է «Փյունիկի» գրանցած արդյունքները աննախադեպ էին հայկական ֆուտբոլի համար և հուսադրող, որ մի օր մենք կունենանք ավելի լավ ու հաստատուն արդյունքներ ակումբային ֆուտբոլում։

Լիաննա Թորոսյան