Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում

Blog Image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Գլինկայի  2-11 շենքերի, Տիգրան Մեծի Նրբանցքի  ջրամատակարարումը:

Ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Գեղանիստ գյուղի ջրամատակարարումը:

Ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Ստեփանավան քաղաքի Րաֆֆու, Արևելյան, Արեվելյան 1ա, Աշոտաբերդ, Երիտասարդական, Երիտասարդական 2 Նրբ., Չարենցի, Վ.Տերյանի փողոցների ջրամատակարարումը: 

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Արբաթ գյուղի ջրամատակարարումը:

Ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի  Արգել գյուղի ջրամատակարարումը: 

Ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի  Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց, Պահլավունյաց 3 Նրբ. 4/1 Հող, Պահլավունյաց.3 փակ., Նոր Թաղ. 1-4 փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Վ.Վաղարշյանի 19-19/9, 21-21/2, 24-26 շենքերի, Կոմիտասի  1-15 կենտ համարի շենքերի, Վ.Այգեկցու, Բակունցի, Թավրիզյանի փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի  Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարների, Սայաթ-Նովայի փողոցների ջրամատակարարումը: 

Ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Արցախի 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send