Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

2 երկրաշարժ է եղել Կամչատկայում

Blog Image

Կամչատկայի արևելյան ափին գրանցվել է 5.0 մագնիտուդից ավելի երկու երկրաշարժ, այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական ​​կենտրոնի տեղական մասնաճյուղի մամուլի ծառայությունը։

Առաջին երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:22-ին․ Պետրոպավլովսկ-Կամչատկայից հեռավորությունը կազմել է 180 կիլոմետր, խորությունը՝ 60.1 կիլոմետր, մագնիտուդը՝ 5.3։

Երկրորդ երկրաշարժը տեղի է Երևանի ժամանակով 11:58-ին։ Պետրոպավլովսկ-Կամչատկայից հեռավորությունը կազմել է 219 կիլոմետր, խորությունը՝ 25.7 կիլոմետր, մագնիտուդը՝ 5.2։

Հայտնի է, որ ցնցումների էպիկենտրոնները եղել են Խաղաղ օվկիանոսում։

Հուլիսի 30-ին Կամչատկայի ափին տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ։ Սա տարածաշրջանում ամենաուժեղն է եղել 1952 թվականից ի վեր։ Այդ ժամանակ Կամչատկայում մտցվել էր բարձր տագնապի ռեժիմ։ Երկրաշարժը նաև ցունամի էր առաջացրել Խաղաղ օվկիանոսում, որի սպառնալիքի մասին հայտարարել էին Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշխանությունները։

Send