ԱՄՆ-ի առևտրային հակամարտությունը Չինաստանի հետ սկսում է ազդել ամերիկյան տնտեսության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային հակամարտությունը Չինաստանի հետ, որը պայմանավորված է մաքսատուրքերի աճով, սկսում է ազդել ամերիկյան տնտեսության վրա, գրել է «Financial Times»-ը։
Պատվերների թիվը նվազում է, քանի որ ներմուծողները հետաձգում են Ամերիկա մատակարարումները՝ հույս ունենալով, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև գործարք կլինի։
Լոս Անջելեսի նավահանգիստը, որը Չինաստանից ապրանքների մուտքի հիմնական ուղին է, կանխատեսում է, որ մայիսի 4-ից սկսվող շաբաթվա ընթացքում նախատեսված ժամանումները մեկ երրորդով պակաս կլինեն, քան նախորդ տարի, մինչդեռ ավիափոխադրողները նույնպես հայտնել են ամրագրումների կտրուկ անկման մասին։
Չինաստանից ԱՄՆ ստանդարտ 20 ոտնաչափ բեռնափոխադրման կոնտեյներների ամրագրումները ապրիլի կեսերին 45 տոկոսով պակաս էին, քան նախորդ տարի։
ԱՄՆ շուկա մուտք գործելու արժեքը կլինի ամենաբարձրը 1930-ական թվականներից ի վեր։