Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները ձայներ չեն լսել․ տնօրեն

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները ձայներ չեն լսել․ տնօրեն Մենք ներգրավված ենք նաև որոնողափրկարարական աշխատանքների հատվածում, նաև առաջին օգնության ծառայություն ենք մատուցում։ Երեք օրվա ընթացքում 140 անձ մեզ դիմել է հոգեբանական և 110 անձ առաջին օգնության ծառայությունների համար։ Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Տնօրենի խոսքով՝ հիմնականում տուժածների հարազատներն են դիմում, աշխատող փրկարարները և այլն։ «Այս պահին աշխատանքներում ներգրավված է 50 անձ, ինչպես աշխատակիցներ, այնպես էլ կամավորներ, նրանցից 20-ը ներգրավված են որոնողափրկարարական աշխատանքներում»։

Դիտարկմանը, թե երեկ լուր տարածվեց՝ կամավորները ձայներ են լսել, վերջինս պատասխանեց՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները ձայներ չեն լսել։ «Ցավոք, այդ լավ լուրը չունեցանք, չհաստատվեց»։

Լիաննա Թորոսյան