ՄանՍիթի-Լիվերպուլ, Յուվե-Ինտեր․ ի՞նչ հետաքրքիր խաղեր կլինեն

ՄանՍիթի-Լիվերպուլ, Յուվե-Ինտեր․ ի՞նչ հետաքրքիր խաղեր կլինեն

Այս շաբաթվա հետաքրքիր հանդիպումները՝

16:30-ին կմեկնարկի «Մանչեսթեր Սիթի» «Լիվերպուլ» հանդիպումը։ Միմյանց հետ մրցելու առաջին և 2-րդ տեղերը կիսող գրանդները։

19:00-ին «Նյուքասլը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։

Դորտմունդի «Բորուսիան» 18:30-ին կխաղա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ, որում հանդես է գալիս հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Կիրակի օրը 18:00-ին «Տոտենհեմը» կընդունի «Ասթոն Վիլային»։

19:15-ին «Ռեալ Սոսյեդադը» կխաղա. «Սևիլիայի» դեմ։ Հյուրընկալող թիմում հանդես է գալիս հայազգի կիսապաշտպան Ասրեն Զախարյանը։

23:45-ին «Յուվենտուսը» Տուրինում իր հարկի տակ ուժերը կչափի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտերի» դեմ։