Աջակցում ենք մեր հայ ընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում․ Կիպրոսի ԱԳՆ

Ես այստեղ եմ՝ ավելի ամրապնդելու մեր պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամությունը։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

Նրա խոսքով՝ մեր երկու պետությունները իրար հետ կիսում են ոչ միայն գաղափարները, այլ նաև՝ պատմությունը։

«Այդ առումով կարևորում եմ առաջիկայում Երևանում Կիպրոսի դեսպանության բացումը»,- նշեց նա։

Կոնստանտինոս Կոմբոս դիտարկմամբ՝ հարաբերությունների կայունությունն ու ապահովությունը երևում էր նաև այն ժամանակ, երբ Կիպրոսը հումանիտար աջակցություն էր ուղարկում ԼՂ։ «Մենք աջակցում ենք մեր հայ ընկերներին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։