Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որում նշվում են երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հավելյալ միջոցները, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հրամանագրի տեքստի համաձայն, մասնավորապես, նախատեսվում է յուրաքանչյուր գերատեսչությունում, հաստատությունում եւ առանցքային կազմակերպություններում IT-անվտանգության ստորաբաժանումներ ստեղծել:
Բացի այդ, երկրի ղեկավարն արգելել է 2025 թ. հունվարի մեկից օգտագործել տեղեկության պաշտպանության միջոցներ, որոնք ստեղծվել են ոչ բարեկամ երկրներում: