#Հրատապ. Ռուսաստանը Բելգորոդի մարզում դաշնային արտակարգ ռեժիմ է մտցրել (տեսանյութ)

#Հրատապ. Ռուսաստանը Բելգորոդի մարզում դաշնային արտակարգ ռեժիմ է մտցրել (տեսանյութ)

Բելգորոդի մարզում դաշնային արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, հայտնում է գերատեսչության կայքը։

Նախարարը նշել է, որ ուկրաինացի զինյալների ահաբեկչությունների արդյունքում կան զոհեր և վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ։

«Զեկույցների ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ առաջարկում եմ Բելգորոդի մարզում առաջացած արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ», - ասել է ԱԻՆ ղեկավարը։

Կուրենկովը նաև հանձնարարել է կառավարական հանձնաժողովի անդամներին հետևել տուժած բնակչության կենսաապահովման հարցերին։

Դաշնային արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները ֆինանսավորվում են դաշնային բյուջեից: Սա վերաբերում է նաև տուժած բնակչությանը տրվող վճարներին։

Այսպիսով, միանվագ դրամական օգնությունը կազմում է 15 հազար ռուբլի, հիմնական գույքի մասնակի կորստի համար՝ 75 հազար ռուբլի, գույքի ամբողջական կորստի համար՝ 150 հազար ռուբլի։

Զոհերի հարազատներին վճարումները կազմում են 1,5 մլն ռուբլի։ Նրանց համար, ովքեր ստացել են միջին կամ ծանր առողջության վնաս՝ 600 հազար ռուբլի: Փոքր վնասի դեպքում քաղաքացիներին վճարվում է 300 հազար ռուբլի: 

Տեսանյութը՝ այստեղ