Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել

Blog Image

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել, «Armenia Sputnik»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նավաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխան, ըստ որի պատգամավոր Մհեր Սահակյանը դեպքի օրը որևէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել»։

Հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։

Send