«Հայաստան» խմբակցությունում բռնապետական համակարգ չէ․ Ագնեսա Խամոյանը՝ տարաձայնությունների մասին

«Հայաստան» դաշինքն առողջ օրգանիզմ է և հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանի չափանիշներով ենթադրում էին, որ «Հայաստան» խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր և ուսապարկային սկզբունքներով առաջնորդվեին, բայց՝ ոչ, մեր խմբակցությունն այդպիսին չէ։ Այո, մեր խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են արտահայտվելու այս կամ այն հարցի վերաբերյալ և որևէ մեկն իր սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կաշկանդվածություն չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով MediaHub.am-ի այն հարցին, թե արդյո՞ք խմբակցությունում տարաձայնություններ կան։ 

««Հայաստան» խմբակցությունը մանդատներ վայր դնելու որոշում չի կայացրել։ «Հայաստան» խմբակցությունում բռնապետական համակարգ չէ։ Խմբակցությունը որոշում ունի ԱԺ-ում աշխատանքներն ընդլայնել և, այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ ինչ-ինչ պատճառներով որոշեն մանդատը վայր դնել։ Չեմ բացառում, որ պատգամավորներ կլինեն, որոնք կորոշեն մանդատները վայր դնել, բայց այս պահին անուններ և հիմնավորումներ հրապարակելու իրավունք չունեմ»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում