Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցում զգալի առաջընթաց կա. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում զգալի առաջընթաց է արձանագրվել. այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ շոշափվել է նաև այս թեման, մեր կողմից ցանկություն է հայտնվել այս աշխատանքը հնարավորինս շուտ տեղափոխել նախագծային փուլ»,- ասել է նա։