Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
«Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ամեն օր ավելի լավն են դարձնում մեր քաղաքը։
Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում եմ հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին:
Պարգևատրել եմ նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցներին, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար»:
