Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը․ Բայրամով

Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը․ Բայրամով

Ակնկալվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների «հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված առանցքային բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»: