Կայծակը հարվածել է Սամարայից եկած ռուս զբոսաշրջիկին. տղամարդը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

Վրաստանում կայծակը հարվածել է Սամարայից եկած ռուս զբոսաշրջիկին։ Տղամարդը հրաշքով ողջ է մնացել և գործնականում ոչ մի վնասվածք չի ստացել:
Ըստ SHOT-ի՝ որոշ ժամանակ առաջ 32-ամյա Պավել Սմիրնովը ընկերների և եղբոր հետ Սամարայից եկել էր հանգստանալու Բաթումի։ Երեկ երեկոյան նրանք հավաքվել էին նավամատույցում՝ «Neuromonk Feofan»-ի երաժշտության ներքո կարճ տեսահոլովակ ձայնագրելու և հիանալու գեղեցիկ մայրամուտով։
Հարվածից տղամարդն ընկել է գետնին, իսկ մարմնի վրայի հագուստը բռնկվել ու պատառոտվել։ Դեպքի վայր է մեկնել շտապօգնության մեքենան, որը նրան փորի, մեջքի և ոտքերի այրվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ Բժիշկները զարմացած են, որ նա դեռ ողջ է և լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այժմ նա գտնվում է Բաթումիի հանրապետական հիվանդանոցում։
Տեսանյութը՝ այստեղ